Կրթություն

«ՈՒՐԱՐՏՈՒ» համալսարանը բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթությունն իրականացնում է հետևյալ մասնագիտություններով և մասնագիտական ցուցումներով։

Ուսանողի Ուղեցույց

Ուղեցույցում ներկայացված են համալսարանի ներքին կյանքի, դասավանդման և ուսումնառության կազմակերպական հարցեր, ուսանողների հիմնական իրավունքներն ու պարտականությունները, մի շարք այլ հարցեր:

Որակի ապահովման կենտրոն

«Ուրարտու» համալսարանի որակի ապահովման քաղաքականությունը, նրա առաքելությունը, ռազմավարական նպատակները և քաղաքականության խնդիրները

Ռազմավարական Ծրագիր

«Ուրարտու» համալսարանը իր գործունեության ընթացքում շարունակում է ընթանալ կրթության որակի աստիճանական կատարելագործման, գիտելիքների, կարողությունների, հմտությունների ձևավորման և զարգացման ճանապարհով

Այսուհետ ուսանողները հնարավորություն կունենան իրենց պրակտիկան անցկացնել նորագույն պահանջներին համապատասխանող հոգեբանական կլինիկայում

Գործնական հոգեբանության և սոցիոլոգիայի «Ուրարտու» համալսարանը սիրով սպասում է ձեզ՝ սիրելի դիմորդներ։

Համալսարանը պարտավորվում է՝

  • Ապահովել իր ուսանողներին համապատասխան գիտելիքներով
  • Սովորեցնել գիտելիք ձեռք բերելու արդյունավետ ուղիները
  • Սովորեցնել մասնագիտական գործունեության ընթացքում դրանց օգտագործման ձևերը
  • Ձևավորել անհրաժեշտ հմտություններ ոչ միայն հայաստանյան այլև Հայաստանից դուրս կրթված աշխատուժի անդամ դառնալուն

Ինքնաճանաչումն իմաստության հիմքն է:

Հոգեբանի և Սոցիալական  աշխատողի mասնագիտությունները նպաստում են ուսանողների գիտելիքի և գործնականում դրանք կիրառելու հմտությունների ձեռբերմանը։

Բուհն առաջնորդվում է հետևյալ հիմնական արժեքներով՝

  • Նվիրվածություն
  • Ազնվություն
  • Մասնագիտական վարպետություն
  • Հարգանք մարդկային արժանապատվության նկատմամբ
  • Ակադեմիական ազատություն և ազնվություն
  • Համագործակցային առաջնորդություն
  • Աշխատանքային զգայունություն
  • Քաղաքացիական ընդգրկվածություն
  • Սոցիալական պատասխանատվություն