Quick Links
 
  Credentials
  Degrees
  Info for Applicants
  Library
  Location
  Publications
  News / Events
  Alumni
  Gallery
  Our Symbol
 

 
 
 

Ուսումնական գործընթաց

ԳՀՍ §Ուրարտու¦ համալսարանի գիտական խորհրդի և ռեկտոր Ս.Ա. Սեդրակյանի կողմից հաստատվել է ուսումնական գործունեության կանոնակարգ: Կանոնակարգը հանդիսանում է այն հիմնական փաստաթուղթը, որն ունի օրենքի ուժ, և բոլոր ուսանողները և ունկնդիրները պարտավոր են ենթարկվել և կատարել համապատասխան պահանջները:

Համալսարանում իրականացվում է եռաստիճան ուսուցում բակալավրի, մագիստրի և ասպիրանտուրայի կրթական ծրագրերով` հետևյալ մասնագիտությունների գծով.

ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆ

  • Կլինիկական հոգեբանություն
  • Կառավարման հոգեբանություն և մենեջմենթ
  • Նախադպրոցական և դպրոցական հոգեբանություն
  • Դատահոգեբանական փորձաքննություն
  • Իրավաբանական հոգեբանություն
  • Մանկավարժություն և հոգեբանություն
  • ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔ

 

Բակալավրատ
Ուսման տևողությունը 4 տարի է:
Շրջանավարտները ստանում են բակալավրիատի կրթական ծրագրով ուսում, պետական նմուշի դիպլոմ և հոգեբանության բակալավրի որակավորման աստիճան` ըստ համապատասխան մասնագիտության:

Մագիստրատուրա
Ուսման տևողությունը 2 տարի է:
§Ուրարտու¦ համալսարանը հանրապետության այն սակավաթիվ բուհերից է, որտեղ հավատարմագրված է ոչ միայն բակալավրիատը, այլև մագիստրատուրան:
Այստեղ կարող են ընդունվել ինչպես պետական, այնպես էլ մասնավոր բուհերի բակալավրիատի կրթական աստիճան ունեցող շրջանավարտները և դիպլոմավորված մասնագետները: Մագիստրատուրա ավարտողները ստանում են մագիստրի որակավորման աստիճան և պետական դիպլոմ: Հետագայում լավագույն շրջանավարտներին հեռակա և առկա ուսուցմամբ ասպիրանտուրայում սովորելու և թեկնածուական ատենախոսություն պաշտպանելու հնարավորություն է ընձեռնվում: Համալսարանի շրջանավարտները դիպլոմային աշխատանք են գրում §Հոգեբանություն¦ և §Սոցիալական աշխատանք¦ մասնագիտությունից:

Ասպիրանտուրա
Ուսման տևողությունը 3 տարի է:
Ասպիրանտուրան հնարավորություն է տալիս աշխատելու գիտական թեզի վրա և ստանալու հոգեբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:

Նախապատրաստական դասընթաց
1993 թվականից §Ուրարտու¦ համալսարանում գործում է նախապատրաստական բաժին, որը հաջողությամբ ավարտողներն արտոնյալ պայմաններով առանց ընդունելության քննության ընդունվում են բուհ:


Տեղեկություն դիմորդների համար

§Ուրարտու¦ համալսարան ընդունվելու համար դիմորդը հանձնում է հետևյալ փաստաթղթերը.
ա) դիմում
բ) ատեստատ
գ) անձնագրի պատճե
դ) 6 լուսանկար

Դիմորդները քննություն են հանձնում հետևյալ առարկաներից`
Հայոց լեզու (թելադրություն)
Կենսաբանություն (բանավոր)

Ուսումնական և արտադրական պրակտիկաներ

Ըստ համալսարանում գործող ուսումնական պլանների` բոլոր ֆակուլտետներում նախատեսված են ուսումնական և արտադրական պրակտիկաներ` սկսած առաջին կուրսից 3 շաբաթ տևողությամբ:
Պրակտիկաներն անցկացվում են Երևանի Նորքի Տուն-ինտերնատում, Նուբարաշենի թիվ 11 հատուկ (գիշերօթիկ դպրոցում), §Սթրես¦ կենտրոնում, Նուբարաշենի հոգեբուժական հիվանդանոցում, թիվ 280 հատուկ տիպի մանկատանը, Հայաստանի իրավագետների և քաղաքագետների միությունում, ՀՀ արդարադատության նախարարության Դատա-փորձագիտական լաբորատորիայում:
Համալսարանի ուսումնական, գործնական պարապմունքները, գիտական աշխատանքները կազմակերպվում և ղեկավարվում են 4 ամբիոնների կողմից:


 


   
²ÙµÇáÝÝ»ñÁ
 
Ðá·»µ³ÝáõÃÛáõÝ
гë³ñ³Ï³·Çï. ³é³ñϳݻñ
´Ý³·Çï³Ï³Ý ³é³ñϳݻñ 
úï³ñ É»½áõÝ»ñ
²í»ÉÇÝ` ³ÙµÇáÝÝ»ñÇ Ù³ëÇÝ
 
лé³í³ñ ¹ÇÙáõÙ
 
ê»ÕÙ»ù  ³Ûëï»Õ`
Download Application Form
ëï³Ý³Éáõ ѳٳñ §àõñ³ñïáõ¦
ѳٳÉë³ñ³ÝÇ ÁݹáõÝ»ÉáõÃÛ³Ý
¹ÇÙáõÙÇ Ã»ñÃÇÏÁ, ϳÙ
ë»ÕÙ»ù  ³Ûëï»Õ`
Apply Online
Ñ»é³í³ñ ¹ÇÙáõ٠ϳï³ñ»Éáõ ѳٳñ:

 
 
Web Hosting Sponsored By