Հոգեբանության ամբիոն
Ամբիոնի վարիչ` Հոգեբանական գիտությունների թեկնածու` Գեղամյան Է. Ամբիոնում ընդգրկված են հանրապետության անվանի և վաստակաշատ հոգեբաններ: Ամբիոնի նիստերի ժամանակ քննարկվում են առարկայական ուսումնական ծրագրերը, հաստատվում են կուրսային և դիպլոմային աշխատանքների թեմաները: Մեծ ուշադրություն է դարձվում երիտասարդ, մանկավարժական փորձ չունեցող դասախոսների հետ տարվող աշխատանքներին: Ամբիոնի դասախոսների կողմից կազմակերպվում է դասալսումներ, գիտական կոնֆերանսներ, բաց դասեր, հոդվածների քննարկումներ: Մեծ է համալսարանի ղեկավարության աջակցությունը երիտասարդ հոգեբաներին, հոդվածների, մեթոդական ձեռնարկների մասնագիտական գրքերի հրատարակման գործում:
Հասարակագիտական առարկաների ամբիոն
Ամբիոնի վարիչ` Տնտեսական գիտությունների թեկնածու` Բաղրյան Յու Հասարակագիտական ամբիոնի դասախոսների հիմնական մասը պաշտպանած են, ունեն գիտական տարբեր կոչումներ: Ամբիոնի նիստերի ժամանակ քննարկվում է դասախոսների ուսումնական պլանները և ծրագրերը, կատարվում է կուրսային աշխատանքի թեմաների հաստատում: Հասարակագիտական առարկաների ամբիոնի բոլոր դասախոսները ծավալում են ակտիվ մանկավարժական և գիտահետազոտական գործունեություն: Նրանց անմիջական մասնակցությամբ և ղեկավարությամբ կազմակեպվում են գիտական կոնֆերանսներ:
Բնագիտական ամբիոն
Ամբիոնի վարիչ` Բժշկական գիտությունների թեկնածու` Խաչատրյան Լ.
Ամբիոնի բոլոր դասախոսներն ունեն գիտական կոչումներ: Բացի տեսական պարապմունքներից` ամբիոնի դասախոսները ուսանողների հետ անցկացնում են նաև գործնական պարապմունքներ: Համալսարանի բնագիտական առարկաների ամբիոնի լաբորատորիան հագեցված է ժամանակակից տեխնիկական սարքերով (սլայդներ, միկրոսկոպեր, պլակատներ), որոնք հնարավորություն են տալիս ավելի խորը և նպատակային վարել գործնական դասերը: Բնագիտական ամբիոնը համարվում է նաև գիտահետազոտական կենտրոն, որտեղ դասախոսները կատարում են լուրջ հետազոտություններ: Ամբիոնի դասախոսների կողմից հրատարակվում են հոդվածներ, մեթոդական ձեռնարկներ: Ամբիոնի վաստակաշատ դասախոսները իրենց մասնագիտական ունակությունները և գիտելիքներն անմնացորդ կերպով նվիրում են համալսարանի առաջընթացի և գիտական հեղինակությունը բարձր պահելու գործին: Օտար լեզուների ամբիոն
Ամբիոնի վարիչ` Սարգսյան Ն.
Համալսարանի ուսումնական ծրագրերով բոլոր ֆակուլտետներում ապահովվում է օտար լեզուների խորացված ուսուցում:
Համալսարանի ուսանողությունն ազատ տիրապետելով ռուսերեն, անգլերեն լեզուներին հնարավորություն ունի ժամանակակից հոգեբանությանը ծանոթանալու բնագրերից: §Ուրարտու¦ համալսարանի ուսանողները մասնակցել և փայլուն զեկուցումներով հանդես են եկել մի շարք միջազգային գիտաժողովներում (Շվեդիա, Կանադա, Հունաստան, Իտալիա): Այսօր աշխարհում լույս տեսնող ռուսերեն, անգլերեն լեզվով հոգեբանական գրականությունը մատչելի է համալսարանի բոլոր ուսանողներին:
|