Quick Links
 
  Credentials
  Degrees
  Info for Applicants
  Library
  Location
  Publications
  News / Events
  Alumni
  Gallery
  Our Symbol
 

 
 
 

Սպորտ և հանգիստ

Համալսարանում ուսումնական և կրթական գործընթացը զուգակցվում է ուսանողների ակտիվ և բովանդակալից հանգստի հետ:

Ժամանակակից հոգեբանության մեջ կարևորվում է Արտ-թերապիայի մեթոդը, որի հիմքում արվեստի տարբեր ժանրերի միջոցով (նկարչություն, երաժշտություն) հոգեբանական ծառայության կազմակերպումն է: Հաշվի առնելով արվեստի կարևորությունը մարդու հոգեկան աշխարհի ձևավորման, նրա մեծ ուժը սթրեսային վիճակներից ազատվելու գործում` համալսարանը հաճախակի է կազմակերպում այցելություններ մշակութային օջախներ (թանգարաններ, պատկերասրահներ):

Համալսարանում ավանդույթ է դարձել ամեն տարի սեպտեմբերի 21-ին` Հայաստանի անկախության օրը, կազմակերպել արշավ: Բուհի ուսանողները այցելել են Սարդարապատ, Էջմիածին, Զվարթնոց, Գառնի, Գեղարդ, Նորավանք, Խոր Վիրապ, Ծաղկաձոր:

Ուսանողների միջազգային օրը` հոկտեմբերի 17-ը, նշվում է §Աստրալ¦ ժամանցային ակումբում: Նոր տարվա դիմակահանդեսը ուսանողների սիրած միջոցառումներից մեկն է: Պարբերաբար համալսարանի ուսանողների համար կազմակերպվում է կոլեկտիվ կինոդիտումներ և քննարկումներ, համալսարանի կողմից հրատարակված գրքերի շնորհանդեսներ: Բանավիճային ակումբի մասնակիցները, համագործակցելով մյուս բուհերի ուսանողների հետ, հաճախակի են կազմակերպում բանավեճեր տարբեր թեմաներով: Համալսարանի ավանդույթներից է ամեն տարի լավագույն կուրսին հանձնել մրցանակներ, իսկ միջոցառումներին ակտիվ մասնակցություն ցուցաբերող ուսանողներին պարգևատրել պատվոգրերով:Համալսարանի ուսանողները հաջողությամբ են մասնակցում միջբուհական սպորտային մրցումներին: Բուհի ուսանողական խորհուրդն ամեն ամիս լույս է ընծայում §Ապագա հոգեբան¦ պատի թերթը:

Ամեն տարի հանդիսավոր կերպով նշվում է համալսարանի տարեդարձը, որի ժամանակ էլ շրջանավարտներին հանձնվում են դիպլոմներ: Բուհում ստեղծվել է §Ուրարտու¦ համալսարանի §Շրջանավարտների և բարեկամների միություն¦, որը նպաստում է համալսարանի հետ կապի սերտացմանը և իր ավանդն է ներդնում հոգեբանության զարգացման գործում:

 
 
 


   
²ÙµÇáÝÝ»ñÁ
 
Ðá·»µ³ÝáõÃÛáõÝ
гë³ñ³Ï³·Çï. ³é³ñϳݻñ
´Ý³·Çï³Ï³Ý ³é³ñϳݻñ 
úï³ñ É»½áõÝ»ñ
²í»ÉÇÝ` ³ÙµÇáÝÝ»ñÇ Ù³ëÇÝ
 
лé³í³ñ ¹ÇÙáõÙ
 
ê»ÕÙ»ù  ³Ûëï»Õ`
Download Application Form
ëï³Ý³Éáõ ѳٳñ §àõñ³ñïáõ¦
ѳٳÉë³ñ³ÝÇ ÁݹáõÝ»ÉáõÃÛ³Ý
¹ÇÙáõÙÇ Ã»ñÃÇÏÁ, ϳÙ
ë»ÕÙ»ù  ³Ûëï»Õ`
Apply Online
Ñ»é³í³ñ ¹ÇÙáõ٠ϳï³ñ»Éáõ ѳٳñ:

 
 
Web Hosting Sponsored By