Գործնական հոգեբանության և սոցիոլոգիայի «Ուրարտու» համալսարանն ընդգրկվել է Հայաստանի Հանրապետության լավագույն 10 բուհերի  ցանկում՝ համաձայն Entire Education – University Admission Online կայքի (http://www.entireeducation.com/top-10-universities-armenia/): Կայքում գրված է. «Ուրարտու» համալսարանը գտնվում է Երևանում, Հայաստանում: Ընդգրկված է Հայաստանի լավագույն համալսարանների տասնյակում: Հիմնադրվել է 1991 թվականին: Այն մասնավոր համալսարան է: Համալսարանում սովորող ուսանողների քանակը 500 է: