Ի գիտություն ՀՀ ոչ պետական բուհերի նախորդ տարիների շրջանավարտների
ՈՉ ՊԵՏԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԱԽՈՐԴ ՏԱՐԻՆԵՐԻ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՆՄՈՒՇԻ ԴԻՊԼՈՄ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՄՓՈՓԻՉ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Տես ավելին
Ուսուցում >> Որակավորումների շրջանակ

ՈւՐԱՐՏՈՒ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՇՐՋԱՆԱԿ

Հիմնական հասկացությունների սահմանում.

Գիտելիք  -  կարողությունների և հմտությունների ձեռքբերմանը նպաստող տեղեկատվական ամբողջություն, որը ձեռք է բերվում կրթության և/կամ փորձառության միջոցով՝ արտահայտելով մասնագիտական ոլորտում տեսական և գործնական մոտեցումներ:

Կարողություն - ուսումնառության արդյունքում ձեռք բերված գիտելիքների կիրառման եղանակն է, գիտելիքը տեղայնացնելու հնարավորությունը: Կարողությունը հիմնվում է անձի ընդունակությունների, գիտելիքների և հմտությունների վրա:

Հմտություն - գիտելիքի և գործողությունների սերտման արդյունք է, երբ մասնագիտական գործողությունները կատարվում են արագ ու անսխալ և նույն կերպ էլ կարգավորվում են:

 

Բակալավրի որակավորման բնութագրիչներ

(գերազանց առաջադիմության պարագայում)

Բակալավրի որակավորում շնորհվում է ուսանողներին, ովքեր, ընդհանուր առմամբ, ցուցաբերում են.

հոգեբանության, սոցիոլոգիայի, սոցիալական աշխատանքի մասնագիտական և հետազոտական ոլորտների հիմնական ասպեկտների ըմբռնում՝ ունենալով համակարգված և մանրակրկիտ գիտելիքներ ոլորտների հիմնական՝ դասական, արդի և նորարական գիտակարգերի շրջանակներում:

 

Վերոնշյալը ենթադրում է. 

 

Կարողություններ (ընդհանրապես)

մասնագիտական ոլորտի շրջանակներում ընդունելի և հիմնավոր տեղեկատվության

 §  ընկալման,

 §  որոնման,

 §  հետազոտման

  §  վերլուծության:

 

Կարողություններ (մասնավորապես)

համապատասխան մեթոդների կիրառմամբ

 §  իրենց գիտելիքները վերլուծելու, պարբերաբար վերանայելու, համախմբելու, ընդլայնելու, տեղայնացնելու, նկարագրելու/բացատրելու, 

§  բազմաբնույթ և ոլորտային հետազոտական ծրագրեր նախագծելու, հետազոտական գործունեության առանձին տարրեր իրականացնելու, 

§  տեսական և գործնական գիտելիքներին, հետազոտական արդյունքներին քննադատաբար մոտենալու, 

§  հետազոտական հարցադրումներ առաջ քաշելու և սոցիալական հիմնախնդիրների լուծումներ որոշակիացնելու, այդ լուծումների առաջնայնությունը ցույց տալու, 

§  հանրության լայն շերտերի շրջանակներում մասնագիտական և ոչ մասնագիտական գիտելիքներ/տեղեկատվություն հաղորդելու:

 

 

Հմտություններ (ընդհանրապես)

§  հոգեբանական, սոցիոլոգիական, սոցիալական աշխատանքի հասկացութային համակարգերի յուրացման և ձևավորման, 

§  փաստարկման և հակափաստարկման, քննադատաբար վերլուծելու

§  տեսական և գործնական, հետազոտական հիմնախնդիրների լուծումների առաջքաշման, 

§  նորարակական գաղափարներ առաջադրելու, 

§  հետազոտական (ոլորտում առկա հետազոտությունների ուսումնասիրությունների հիման վրա ձևավորված),

§  գիտելիքի սինթեզման և մասնատման, բացերի լրացման, 

§  տրամադրված հետադարձ կապից օգուտ քաղելու, 

§  հեղինակային տեքստային նյութեր (հոդվածներ, էսսեներ, թեզիսներ և այլն) ստեղծելու, 

§  մասնագիտական նյութերի յուրացման գործընթացում օտար լեզվի (ռուսերենի, անգլերենի) կիրառման, 

§  տեղեկատվական և հեռահողորդակցական տեխնոլոգիաներ (այսուհետև՝ ՏՀՏ) արդյունավետ կերպով կիրառելու:

 

Հմտություններ (մասնավորապես)

§  հետազոտական գաղափարներ առաջադրելու,

§  հետազոտական գործողություններ, սոցիալական միջամտության ծրագրեր նախաձեռնելու,

§  հոգեբանական և սոցիոլոգիական, սոցիալական աշխատանքի ոլորտի հիմնախնդիրներ ախտորոշելու:

 

Մագիստրոսի որակավորման բնութագրիչներ

(գերազանց առաջադիմության պարագայում)

Շնորհվում է ուսանողներին, ովքեր, ընդհանուր առմամբ, ցուցաբերում են. իրենց մասնագիտական ոլորտների՝ սոցիոլոգիայի, հոգեբանության, սոցիալական աշխատանքի, հիմնախնդիրների և/կամ հայեցակարգերի համակարգային ըմբռնողականություն՝ ունենալով տրամաբանված և մանրամասն գիտելիքներ ոլորտի մասնագիտական և հետազոտական փորձի շրջանակներում, նախագծելով հետազոտական ծրագրեր, պատկերացնելով այդ ծրագրերի իրականացումը:

Վերոնշյալը ենթադրում է.

  Կարողություններ (ընդհանրապես) 

Մասնագիտական ոլորտների շրջանակներում ընդունելի

  • տեղեկատվության մշակում, վերլուծության տեխնիկաների տիրապետում, որոնք անհրաժեշտ են հետազոտություն իրականացնելիս,
  • գիտելիքի վերլուծում, քննադատորեն յուրացում,
  • հետազոտական տեխնիկաների և մեթոդների ինքնուրույն մեկնաբանում, հիմնավորում, նկարագրում/բացատրում,  
  • հետազոտությունների քննադատաբար գնահատում,
  • հիպոթեզների առաջադրում, ստուգում:

 

Կարողություններ (մասնավորապես)

  • բարդ և բազմաչափ հոգեբականական, սոցիոլոգիական, սոցիալական աշխատանքի հիմնախնդիրների տեսանկյունից համակարգայնացված աշխատելու,
  • մասնագիտական տեսանկյունից հստակ դիրքորոշում ունենալու, 
  •  տեղեկատվություն շրջանառելու,
  • կառավարման, ինքնակառավարման և ինքնավերահսկման, 
  • մասնագիտական հաղորդակցման,
  • մասնագիտական և կազմակերպչական գործունեություն պլանավորելու և իրականացնելու,
  • գիտականորեն ընդունելի և հիմնավոր մասնագիտական աշխատաքներ ստեղծելու,
  •  մասնագիտության մեջ ՏՀՏ կիրառելու 
  • մասնագիտական նյութերի յուրացման, մշակման և ստեղծման գործընթաց/ներում օտար լեզվի (ռուսերենի, անգլերենի և, ըստ անհրաժեշտության, այլ լեզուների) կիրառման:

 

Հմտություններ (ընդհանրապես)

§  հաղորդակցվելու,

§  պլանավորելու,

§  կազմակերպելու,

§  հետազոտելու,

§  հետազոտություն նախագծելու,

§  կառավարման,

§  վերլուծելու, քննարդատելու,

§   դժվար իրավիճակներում արագ կողմնորոշվելու,

§  տեքստեր ստեղծելու,

§   ստեղծագործական, նորարական:

 

Հմտություններ (մասնավորապես) 

  •  ակտիվ լսելու,
  • ակտիվ սովորելու,
  • դասավանդելու,
  • հետազոտական թիմում աշխատելու և համագործակցելու,
  • անհատական աշխատանքի, ինքնակրթության,
  • հետազոտություններ նախագծելու, պլանավորելու, իրականացնելու,
  • տարակարծությունը հաշվի առնելու, հակադրվող կարծիքներ համադրելու,
  • բազմաբնույթ սոցիալական միջամտության ծրագրերի նախագծման և իրականացման,
  • հաղորդակցման,
  • կազմակերպական մշակույթ կրելու և ձևավորելու,
  • ներկայացման,
  • հստակորեն և/կամ ստեղծագործաբար գրելու,
  • հետադարձ կապ ապահովելու, հետադարձ կապից օգուտ քաղելու
  • բանակցելու,
  • զեկուցման,
  • տվյալների հավաքման մեթոդների կիրառման,
  • հետազոտական հիմնախնդիրներ սահմանելու, լուծումներ առաջադրելու,
  • կոնֆլիկնտների կառավարման: 

Հետազոտողի որակավորման բնութագրիչներ

(գերազանց առաջադիմության պարագայում)

Կարող է շնորհվել ուսանողներին, ովքեր, ընդհանուր առմամբ, ցուցաբերում են.

իրենց մասնագիտական ոլորտի գիտահետազոտական և տեսամեթոդաբանական հիմնախնդիրների համակարգային ըմբռնողականություն՝ ունենալով խորքային գիտելիքներ հոգեբանության, սոցիոլոգիայի, սոցիալական աշխատանքի հիմնական գիտակարգերի և հետազոտական փորձի շրջանակներում

Վերոնշյալը ենթադրում է. 

Կարողություններ (ընդհանրապես) 

Մասնագիտական ոլորտի շրջանակներում ընդունելի

  • հետազոտական մեթոդաբանությունների և մեթոդների տիրապետելու, հետազոտություն նախագծելու և իրականացնելու, նոր գիտակրթական, տեսամեթոդաբանական հնարավորություններ ստեղծելու,
  • հետազոտական տվյալներ մասնագիտորեն հավաքագրելու և համապատասխան վերլուծական մեթոդների շրջանակներում վերլուծելու,
  • հետազոտական տեխնիկաները, մեթոդները, մեթոդաբանությունները մանրամասնորեն մեկնաբանելու, հիմնավորելու, ընտրելու, կիրառելու և վերափոխելու՝ նոր տեխնիկաներ առաջադրելու, 
  • գիտահետազոտական հիպոթեզներ առաջադրելու, հերքելու և/կամ հաստատելու:

 

Կարողություններ (մասնավորապես)

  • բարդ և բազմաչափ գիտահետազոտական և տեսամենթոդաբանական խնդիրների տեսանկյունից համակարգված, կազմակերպված և ստեղծագործաբար աշխատելու,
  • գիտահետազոտական և տեսամեթոդաբանական առկա տեղեկատվության բացերի սահմանման և լրացման,
  • մասնագիտական տեսանկյունից հստակ դիրքորոշում ունենալու, գիտական նորույթ առաջադրելու և հիմնավորելու, 
  •  տեղեկատվություն շրջանառելու, 
  • կառավարման, 
  • գիտահետազոտական գործունեություն պլանավորելու և իրականացնելու,
  • գիտականորեն ընդունելի և հիմնավոր գիտական աշխատաքներ ստեղծելու, 
  • ՏՀՏ կիրառելու,
  • մասնագիտական նյութերի հետ աշխատանքում օտար լեզվի կիրառման, ինչպես նաև օտար լեզուներով  գիտական նյութերի ստեղծման:

Հմտություններ (ընդհանրապես)

§  հետազոտելու,

§  հաղորդակցվելու,

§  պլանավորելու,

§  կազմակերպելու,

§  կառավարման և ինքնակառավարման,

§  վերլուծելու,

§   դժվար իրավիճակներում արագ կողմնորոշվելու և որոշումներ կայացնելու,

§  գրելու:

Հմտություններ (մասնավորապես)

  •   դասավանդելու,
  • որպես անհատ հետազոտող ինքնաներկայանալու,
  • թիմում աշխատելու և համագործակցելու,
  • գիտական արժեք ներկայացնող որոշումներ կայացնելու, հետազոտական աշխատանքներ պլանավորելու, իրականացնելու,
  • բազմաբնույթ գիտահետազոտական և սոցիալական միջամտության ծրագրերի նախագծման և իրականացման,
  • հաղորդակցման,
  • կազմակերպական մշակույթ կրելու և ստեղծելու,
  • փոխօգնության, փոխըմբռնման միջավայր ստեղծելու և ղեկավարելու,
  • ներկայացման,
  • գրելու,
  • մի քանի լեզվով գաղափարները գրավոր և բանավոր կերպով հստակ արտահայտելու,
  • խմբային քննարկումներ նախաձեռնելու,
  • հետադարձ կապ ապահովելու, ստացած հետադարձ կապից օգուտ քաղելու,
  • բանակցելու,
  • զեկուցման,
  • տվյալների հավաքման և վերլուծության,
  • խմբագրելու,
  • ռեսուրսների կառավարման,
  • խորհրդատվություն տրամադրելու,
  • փոփոխություններ ընդունելու և դրանց նպաստելու,
  • կոնֆլիկնտների կառավարման,
  • ակտիվ լսելու
  • ակտիվ սովորելու:

 

 

Տպել
Яндекс.Метрика