Ամբիոնի վարիչ՝ Մ. Հայրյան: Համալսարանի ուսումնական ծրագրերով բոլոր ֆակուլտետներում ապահովվում է օտար լեզուների խորացված ուսուցում: Համալսարանի ուսանողներն, ազատ տիրապետելով հայերենին, ռուսերենին և անգլերենին, հնարավորություն ունեն ժամանակակից հոգեբանությանը ծանոթանալու բնագրերից: «Ուրարտու» համալսարանի ուսանողները մասնակցել և փայլուն զեկուցումներով հանդես են եկել մի շարք միջազգային գիտաժողովներում (Շվեդիա, Կանադա, Հունաստան, Իտալիա): Այսօր աշխարհում լույս տեսնող ռուսերեն և անգլերեն լեզուներով հոգեբանական գրականությունը մատչելի է բոլոր ուսանողներին: