Ի գիտություն ՀՀ ոչ պետական բուհերի նախորդ տարիների շրջանավարտների
ՈՉ ՊԵՏԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԱԽՈՐԴ ՏԱՐԻՆԵՐԻ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՆՄՈՒՇԻ ԴԻՊԼՈՄ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՄՓՈՓԻՉ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Տես ավելին
Ուսուցում >> Ուսուցման գործընթացը


ԳՀՍ "Ուրարտու" համալսարանի գիտական խորհրդի և ռեկտոր Ս.Ա. Սեդրակյանի կողմից հաստատվել է ուսումնական գործունեության կանոնակարգ: Կանոնակարգը հանդիսանում է այն հիմնական փաստաթուղթը, որն ունի օրենքի ուժ, և բոլոր ուսանողները և ունկնդիրները պարտավոր են ենթարկվել և կատարել համապատասխան պահանջները:

Համալսարանում իրականացվում է եռաստիճան ուսուցում բակալավրի, մագիստրի և ասպիրանտուրայի կրթական ծրագրերով` հետևյալ մասնագիտությունների գծով.

ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆ

  • Կլինիկական հոգեբանություն
  • Կառավարման հոգեբանություն և մենեջմենթ
  • Նախադպրոցական և դպրոցական հոգեբանություն
  • Դատահոգեբանական փորձաքննություն
  • Իրավաբանական հոգեբանություն
  • Մանկավարժություն և հոգեբանություն
  • ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔ

Բակալավրատ
Ուսման տևողությունը 4 տարի է:
Շրջանավարտները ստանում են բակալավրիատի կրթական ծրագրով ուսում, պետական նմուշի դիպլոմ և հոգեբանության բակալավրի որակավորման աստիճան` ըստ համապատասխան մասնագիտության: Մագիստրատուրա
Ուսման տևողությունը 2 տարի է:
"Ուրարտու" համալսարանը հանրապետության այն սակավաթիվ բուհերից է, որտեղ հավատարմագրված է ոչ միայն բակալավրիատը, այլև մագիստրատուրան:
Այստեղ կարող են ընդունվել ինչպես պետական, այնպես էլ մասնավոր բուհերի բակալավրիատի կրթական աստիճան ունեցող շրջանավարտները և դիպլոմավորված մասնագետները: Մագիստրատուրա ավարտողները ստանում են մագիստրի որակավորման աստիճան և պետական դիպլոմ: Հետագայում լավագույն շրջանավարտներին հեռակա և առկա ուսուցմամբ ասպիրանտուրայում սովորելու և թեկնածուական ատենախոսություն պաշտպանելու հնարավորություն է ընձեռնվում: Համալսարանի շրջանավարտները դիպլոմային աշխատանք են գրում "Հոգեբանություն" և "Սոցիալական աշխատանք" մասնագիտությունից: Ասպիրանտուրա
Ուսման տևողությունը 3 տարի է:
Ասպիրանտուրան հնարավորություն է տալիս աշխատելու գիտական թեզի վրա և ստանալու հոգեբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան: Նախապատրաստական դասընթաց
1993 թվականից "Ուրարտու" համալսարանում գործում է նախապատրաստական բաժին, որը հաջողությամբ ավարտողներն արտոնյալ պայմաններով առանց ընդունելության քննության ընդունվում են բուհ:

 

Տեղեկություն դիմորդների համար "Ուրարտու" համալսարան ընդունվելու համար դիմորդը հանձնում է հետևյալ փաստաթղթերը.
ա) դիմում
բ) ատեստատ
գ) անձնագրի պատճե
դ) 6 լուսանկար Դիմորդները քննություն են հանձնում հետևյալ առարկաներից` 
Հայոց լեզու (թելադրություն)
Կենսաբանություն (բանավոր


Ուսումնական և արտադրական պրակտիկաներ Ըստ համալսարանում գործող ուսումնական պլանների` բոլոր ֆակուլտետներում նախատեսված են ուսումնական և արտադրական պրակտիկաներ` սկսած առաջին կուրսից 3 շաբաթ տևողությամբ:
Պրակտիկաներն անցկացվում են Երևանի Նորքի Տուն-ինտերնատում, Նուբարաշենի թիվ 11 հատուկ (գիշերօթիկ դպրոցում), "Սթրես" կենտրոնում, Նուբարաշենի հոգեբուժական հիվանդանոցում, թիվ 280 հատուկ տիպի մանկատանը, Հայաստանի իրավագետների և քաղաքագետների միությունում, ՀՀ արդարադատության նախարարության Դատա-փորձագիտական լաբորատորիայում: 

Համալսարանի ուսումնական, գործնական պարապմունքները, գիտական աշխատանքները կազմակերպվում և ղեկավարվում են 4 ամբիոնների կողմից: 

Տպել
Яндекс.Метрика