Գործնական հոգեբանության և սոցիոլոգիայի «Ուրարտու» համալսարանի շրջանավարտների և կարիերայի կենտրոնը հանդիսանում է համալսարանի ինքնուրույն կառուցվածքային ստորաբաժանում, որի հիմնական նպատակն է նպաստել աշխատանքային շուկայում Գործնական հոգեբանության և սոցիոլոգիայի «Ուրարտու» համալսարանի ուսանողների և շրջանավարտների մրցունակության զարգացմանը, շրջանավարտների և համալսարանի միջև մշտական կապի ամրապնդմանն ու համագործակցության զարգացմանը, համալսարանի առջև առաջադրված խնդիրների լուծմանը, ինչպես նաև ուսանողների և նախորդ տարիների շրջանավարտների շրջանում վերապատրաստման դասընթացների կազմակերպմանը:

Սկսած 1996 թվականից Շրջանավարտների ասոցիացիան տարբեր միջոցառումներ է կազմակերպում,այդ թվում տարբեր հանդիսություններ և ավարտական երեկոներ:

Նմանատիպ ասոցիացիաներ են հիմնադրվել ԱՄՆ-ում (Կալիֆորնիա), Իրանում, Հունաստանում,Իտալիայում,Իսպանիայում,Վրաստանում,Ռուսաստանում,որոնք սերտ համագործակցում են «Ուրարտու» համալսարանի հետ:

Բեռնել «Ուրարտու» համալսարանի շրջանավարտների և կարիերայի կենտրոնի կանոնադրությունը: