Նորություններ >> Արգենտինահայ հայտնի հոգեվերլուծող Ասբեդ Արյանը կրկին Ուրարտու համալսարանի հյուրն է
Ապրիլի 28-ին Գործնական հոգեբանության և սոցիոլոգիայի Ուրարտու համալսարանում տեղի ունեցավ արգենտինահայ հայտնի հոգեվերլուծող Ասբեդ Արյանի հերթական դասախոսությունների շարքը : Հանդիպմանը մասնակցում էին ինչպես համալսարանի բակալավրի և մագիստրատուրայի ուսանողները, այնպես էլ ասպիրանտներ, հայցորդներ և դասախոսներ:
Ասբեդ Արյանը ավելի քան 4 տասնամյակ անցկացնում է սեմինարներ, դասընթացներ, դասախոսություններ աշխարհի տարբեր երկրներում: