Սպորտ և հանգիստ


Համալսարանում ուսումնական և կրթական գործընթացը զուգակցվում է ուսանողների ակտիվ և բովանդակալից հանգստի հետ:

 


Ժամանակակից հոգեբանության մեջ կարևորվում է Արտ-թերապիայի մեթոդը, որի հիմքում արվեստի տարբեր ժանրերի միջոցով (նկարչություն, երաժշտություն) հոգեբանական ծառայության կազմակերպումն է: Հաշվի առնելով արվեստի կարևորությունը մարդու հոգեկան աշխարհի ձևավորման, նրա մեծ ուժը սթրեսային վիճակներից ազատվելու գործում` համալսարանը հաճախակի է կազմակերպում այցելություններ մշակութային օջախներ (թանգարաններ, պատկերասրահներ):


Համալսարանում ավանդույթ է դարձել ամեն տարի սեպտեմբերի 21-ին` Հայաստանի անկախության օրը, կազմակերպել արշավ: Բուհի ուսանողները այցելել են Սարդարապատ, Էջմիածին, Զվարթնոց, Գառնի, Գեղարդ, Նորավանք, Խոր Վիրապ, Ծաղկաձոր:


Ուսանողների միջազգային օրը` հոկտեմբերի 17-ը, նշվում է §Աստրալ¦ ժամանցային ակումբում: Նոր տարվա դիմակահանդեսը ուսանողների սիրած միջոցառումներից մեկն է: Պարբերաբար համալսարանի ուսանողների համար կազմակերպվում է կոլեկտիվ կինոդիտումներ և քննարկումներ, համալսարանի կողմից հրատարակված գրքերի շնորհանդեսներ: Բանավիճային ակումբի մասնակիցները, համագործակցելով մյուս բուհերի ուսանողների հետ, հաճախակի են կազմակերպում բանավեճեր տարբեր թեմաներով: Համալսարանի ավանդույթներից է ամեն տարի լավագույն կուրսին հանձնել մրցանակներ, իսկ միջոցառումներին ակտիվ մասնակցություն ցուցաբերող ուսանողներին պարգևատրել պատվոգրերով:Համալսարանի ուսանողները հաջողությամբ են մասնակցում միջբուհական սպորտային մրցումներին: Բուհի ուսանողական խորհուրդն ամեն ամիս լույս է ընծայում §Ապագա հոգեբան¦ պատի թերթը:

 


Ամեն տարի հանդիսավոր կերպով նշվում է համալսարանի տարեդարձը, որի ժամանակ էլ շրջանավարտներին հանձնվում են դիպլոմներ: Բուհում ստեղծվել է §Ուրարտու¦ համալսարանի §Շրջանավարտների և բարեկամների միություն¦, որը նպաստում է համալսարանի հետ կապի սերտացմանը և իր ավանդն է ներդնում հոգեբանության