Գործնական հոգեբանության և սոցիոլոգիայի "Ուրարտու" համալսարանի լոգոն ունի սիմվոլիկ նշանակություն: Որպես հիմք ընդունվել է ուրարտական պետության զինանշանը՝ ջահը ձեռքին առյուծը, որը հանդիսացել է հայ ժողովրդի հզորության, անկոտրում կամքի, հավերժության և ուժի խորհրդանիշը: Սյունը խորհրդանշում է անձի հոգեկան աշխարհը, որի հիմքում բնազդներն են: Մեջտեղի հատվածը անգիտակցական հոգեկանն է, վերևինը՝ ենթագիտակցությունը: Վերևի հատվածում պատկերված են երկու մարդուկներ, որոնք օգնության ձեռք են մեկնում միմյանց: Մեջտեղի հատվածում տեղավորված է հունական (փսի) տառը, որը միջազգային հանրությունը ճանաչել է որպես հոգեբանության խորհրդանիշ: Երկու մարդուկների մեջտեղում տեղադրված փսի տառը մեկ անգամ ևս հաստատում է այն իրողությունը, որ հոգեբանությունը մարդկությանը տալիս է ոչ թե ֆինանսական կամ տնտեսական, այլ զուտ հոգեբանական օգնություն: