ՀՀ պետական հավատարմագիր ունեցող առաջատար բուհերից մեկը` Գործնական Հոգեբանության և Սոցիոլոգիայի <<Ուրարտու>> համալսարանը, որը հիմնադրվել է 1991 թ, հայտարարում 2017-2018թթ. ուստարվա ընդունելություն: Համալսարանում իրականացվում է եռաստիճան ուսուցում բակալավրի, մագիստրոսի և ասպիրանտուրայի կրթական ծրագրերով` հետևյալ մասնագիտությունների գծով.

1. Հոգեբանություն * Կլինիկական հոգեբանություն * Կառավարման հոգեբանություն և մենեջմենթ * Նախադպրոցական և դպրոցական հոգեբանություն * Դատահոգեբանական փորձաքննություն * Իրավաբանական հոգեբանություն * Մանկավարժություն և հոգեբանություն

2. Սոցիալական աշխատանք

3. Սոցիոլոգիա Համալսարանի բարձր կուրսերի լավագույն ուսանողներին հնարավորություն է տրվում ուսումնական և նախադիպլոմային պրակտիկան անցկացնել արտասահմանյան բուհերում և համապատասխան կազմակերպություններում: Վարձի զեղչեր և արտոնություններ են սահմանված զոհված ազատամարտիկների, ծնողազուրկ երեխաների, ուսման գերազանցիկների համար: Հավատարմագրված է ոչ միայն բակալավրիատը, այլ նաև մագիստրատուրան:

Կորյունի 19 ³

Հեռ. (+37410) 52-82-42 (+37410) 58-69- 61

Email: urartuuniversity@yahoo.com , urartu1@mail.ru