Ի գիտություն ՀՀ ոչ պետական բուհերի նախորդ տարիների շրջանավարտների
ՈՉ ՊԵՏԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԱԽՈՐԴ ՏԱՐԻՆԵՐԻ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՆՄՈՒՇԻ ԴԻՊԼՈՄ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՄՓՈՓԻՉ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Տես ավելին
Նորություններ >> Քսանամյա հոբելյան

Հոկտեմբերի 7-ին լրացավ հանրապետության առաջնակարգ հավատարմագրված բուհերից մեկի` Գործնական հոգեբանության և սոցիոլոգիայի Ուրարտու համալսարանի գործունեության քսանամյա հոբելյանը: Մեծ խորհուրդ կա այդ հասակի մեջ. Ուրարտուն ստեղծվել է մեր հանրապետության անկախության հաստատման առաջին օրերին, հասակակիցն է նորանկախ Հայաստանի, ծնունդը նոր հասարակական հարաբերությունների: Ուրարտուն կայացել է դժվարին, բայց հուսալից տարիների ընթացքում: Հիմք ընդունելով միջազգային հեղինակավոր կենտրոնների և համալսարանների կրթական բարեփոխումների փորձը` Ուրարտու համալսարանը հանրապետությունում ներդրեց խիստ գործնական ուղղվածություն ունեցող ուսումնական ծրագրեր, որոնք համալսարանի շրջանավարտին հնարավորություն տվեցին կիրառելի դարձնել հոգեբանության տեսական գիտելիքները հասարակական կյանքի ամենատարբեր ոլորտներում: Ուրարտու-ի արդյունավետ և նպատակաուղղված աշխատանքի գնահատականը եղավ պետության կողմից նրա մասնագիտությունների, բակալավրի, մագիստրոսի կրթական ծրագրերի և ամբողջությամբ բուհի հավատարմագրումը: Բուհի ուսանողները և պրոֆեսորադասախոսական կազմը ձեռնամուխ եղան և մինչ օրս հաջողությամբ ու ակտիվորեն մասնակցում, զեկուցումներով հանդես են գալիս միջազգային գիտաժողովներում (ԱՄՆ, Իսրայել, Հունաստան, Կանադա, Ֆրանսիա, Շվեդիա, Հունգարիա, Գերմանիա): Համալսարանում աշխատում են բարձրորակ և հմուտ դասախոսներ: Համալսարանի արդյունավետ կայացմանն իրենց անուրանալի նպաստն են բերել անվանի պրոֆեսորներ Հ. Թութունջյանը, Էդ. Մարգարովը, Ս. Գրիգորյանը, Վ. Գրիգորյանը,Գ. Մխիթարյանը, Հր. Մուրադյանը, Է. Գրինը, Ա. Նալչաջյանը, Կ. Նազարեթյանը, Գ. Շահվերդյանը, Մ. Գարագաշյանը և Ա. Գեոնջյանը (ԱՄՆ), Ա. Արյանը (Արգենտինա), Ա. Գիլանը (Ֆրանսիա) և այլք: §Ուրարտու¦ համալսարանի գործնական ուղղվածության, ինչպես նաև ուսումնագիտական ակտիվ գործունեության համար Բարձր որակի և գործնական գործառությունների¦ միջազգային ֆոնդի նախագահությունը /Շվեդիա/ Ս. Սեդրակյանին պարգևատրվել է ոսկե շքանշանով: Այսօր մեր երկրի հասարակական կյանքի տարբեր ոլորտներում աշխատում են Ուրարտուհամալսարանի շուրջ 1500 շրջանավարտներ: Բարի երթ քեզ:

Տպել
Яндекс.Метрика