2013 թվականի հոկտեմբերի 11-ին Վրաստանի Թբիլիսի քաղաքի Իլյա Ճավճավաձեի անվան համալսարանում տեղի էր ունեցել դասախոսություն "Օնկոհոգեբանի դերը ուռուցքաբանական կլինիկաներում" թեմայով, որին որպես զեկուցող մասնակցում էր Ուրարտու համալսարանի մագիստրատուրայի 2-րդ կուրսի ուսանողուհի Կարինե Սահակյանը: Դասախոսությունը բաղկացած էր տեսական և գործնական հատվածներից: Գործնական հատվածում ներկայացվել են արտ-թերապևտիկ տեխնիկաներ՝ ինչպես նախավիրահատական, այնպես էլ հետվիրահատական շրջաններում կիրառվող: