Հարգելի գործընկեր` սիրով տեղեկացնում ենք, որ սույն թվականի հունիսի 27-ից  մինչ հուլիսի  2-ը ,  Գործնական  հոգեբանության և սոցիոլոգիայի  "Ուրարտու" համալսարանի հյուրերն են լինելու  ԱՄՆ  հայտնի հոգեթերապևտներ `"American Society for Clinical hypnosis"  հիմնադրամի խորհրդատու, Դալլասի համալսարանի պրոֆեսոր, Միլթոն Էրիքսոնի դուստր` Բեթթի Ալիս Էրիքսոնը, ինչպես նաև  Վեսլեյան համալսարանի  դոկտոր,ընտանեկան հոգեթերապիայի հայտնի մասնագետ պրոֆեսոր Էդիտա Ռուզգայտը:
 
Հրավերքի  շրջանակներում իրականացվելու են հեղինակային վարպետության դասընթացներ`
1.      "Միլթոնյան  մեթոդ և առաջադեմ հիպնոսի տեխնիկաներ" խորագրով ( Բեթթի Ալիս Էրիքսոն)
2.      Ընտանեկան հոգեթերապիայի ժամանակակից մոտեցումներ ( Էդիտա  Ռուզգայտ)
Աշխարհահռչակ  հոգեթերապևտ Բեթթի Ալիս Էրիքսոնի  և  ընտանեկան հոգեթերապիայի հայտնի մասնագետ Էդիտա Ռուզգայտի հետ հանդիպումը  տեղի կունենա սույն թվականի հունիսի 27-ին  ժամը  12.00-ին  Տիգրան Բարսամի անվան դահլիճ, Տերյան 105,1-ին  մասնաշենք, 3-րդ հարկ:Մուտքն անվճար է:
Հետագա դասընթացներին մասնակցելու, Բեթթի Ալիս  Էրիքսոնի  և Էդիտա Ռուզգայտի ստորագրությամբ հավաստագիր ստանալու համար`
 
  • ուսանողների համար սահմանված  վճարը  20.000 դրամ է
  • մասնագետների համար`  40.000 դրամ
     
Վարպետության դասընթացներին մասնակցելու, ծրագրերին ծանոթանալու համար կարող եք դիմել Գործնական հոգեբանության և սոցիոլոգիայի "Ուրարտու" համալսարան:
Մեր հասցեն է` Երևան -0009, Կորյունի 19ա, 7-րդ հարկ:
 
  • Տեղեկությունների համար  www. urartuuniversity.com   կայքէջ
  • Գրանցվելու և ծրագրերին ծանոթանալու համար   զանգահարել  010 52 82 42  հեռախոսահամարով  (Լիլիթին) կամ գրել urartu1@mail.ru   էլ. հասցեով, մինչ սույն թվականի հունիսի 25-ը, ժամը 17,00: