Ուրախությամբ նշենք, որ «Ուրարտու» համալսարանի ռեկտոր, հոգ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Սեդրակ Աղասու Սեդրակյանը դարձել է Հոգեբանական Գիտությունների Միջազգային Ակադեմիայի անդամ: Մրցանակն անձամբ հանձնել է Հոգեբանական Գիտությունների Միջազգային ակադեմիայի փոխնախագահ, հոգ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Վլադիմիր Մազիլովը: Հոգեբանական գիտությունների միջազգային ակադեմիան իրականացնում է լայնածավալ հետազոտական, կրթական, հրատարակչական գործունեություն և մեծ ավանդ ունի հոգեբանների մասնագիտական առաջխաղացման և վերապատրաստման գործում: Ակադեմիայի գրեթե բոլոր անդամները գիտա-մեթոդական և տարբեր մասնագիտական խորհուրդների անդամ են և մեծ ավանդ ունեն հոգեբանության զարգացման գործում: http://www.mapn.su/membership