ՀՀ պետական հավատարմագիր ունեցող առաջատար բուհերից մեկը` Գործնական Հոգեբանության և Սոցիոլոգիայի <<Ուրարտու>> համալսարանը հայտարարում է 2015-2016թթ. ուստարվա ընդունելություն: 

Համալսարանում իրականացվում է եռաստիճան ուսուցում բակալավրի, մագիստրի և ասպիրանտուրայի կրթական ծրագրերով` հետևյալ մասնագիտությունների գծով.
1. Հոգեբանություն

• Կլինիկական հոգեբանություն
• Կառավարման հոգեբանություն և մենեջմենթ
• Նախադպրոցական և դպրոցական հոգեբանություն
• Դատահոգեբանական փորձաքննություն
• Իրավաբանական հոգեբանություն
• Մանկավարժություն և հոգեբանություն
2. Սոցիալական աշխատանք

Բակալավրիատ
Ուսման տևողությունը 4 տարի 
Շրջանավարտները ստանում են բակալավրիատի կրթական ծրագրով ուսում, պետական դիպլոմ և հոգեբանության բակալավրի որակավորման աստիճան` ըստ համապատասխան մասնագիտության: 
Մագիստրատուրա
Ուսման տևողությունը 2 տարի 
<<Ուրարտու>> համալսարանը հանրապետության այն սակավաթիվ բուհերից է , որտեղ հավատարմագրված է ոչ միայն բակալավրիատը, այլև մագիստրատուրան: Այստեղ կարող են ընդունվել ինչպես պետական, այնպես էլ պետական հավատարմագիր ունեցող մասնավոր բուհերի բակալավրիատի կրթական աստիճան ունեցող շրջանավարտները և դիպլոմավո
րված
մասնագետները: 
Ասպիրանտուրա
Ուսման տևողությունը 3 տարի
Ասպիրանտուրան հնարավորություն է տալիս աշխատելու գիտական թեզի վրա և ստանալու հոգեբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան: 
Համալսարանի բարձր կուրսերի լավագույն ուսանողներին հնարավորություն է տրվում ուսումնական և նախադիպլոմային պրակտիկան անցկացնել արտասահմանյան բուհերում և համապատասխան կազմակերպություններում:

Ռեկտոր` Ս. Ա. Սեդրակյան հոգ. գիտ. դոկտոր 
Ուսուցման ձևերը` ցերեկային (առկա), հեռակա

Վարձի զեղչեր և արտոնություններ են սահմանված զոհված ազատամարտիկների, ծնողազուրկ երեխաների, ուսման գերազանցիկների համար:
Հավատարմագրված է ոչ միայն բակալավրիատը, այլ նաև մագիստրատուրան:


Կորյունի 19 ³

www.urartuuniversity.com
www.urartuuniversity.am

Հիմնադրվել է 1991 թ,
Հեռ. (+3741) 52-82-42, 56-64-63
Fax (+3741) 56-64-63
Email: urartuuniversity@yahoo.com , urartu1@mai
l.ru