Ի գիտություն ՀՀ ոչ պետական բուհերի նախորդ տարիների շրջանավարտների
ՈՉ ՊԵՏԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԱԽՈՐԴ ՏԱՐԻՆԵՐԻ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՆՄՈՒՇԻ ԴԻՊԼՈՄ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՄՓՈՓԻՉ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Տես ավելին
Նորություններ >> Լույս է տեսել իր բնույթով եզակի` մեթոդական ձեռնարկը` հոգեբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սեդրակ Սեդրակյանի, հոգեբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Անահիտ Ղազարոսյանի, հոգեբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Նաիրա Հակոբյանի հեղինակությամբ:

 

Լույս է տեսել իր բնույթով եզակի` <<Հոգեբանական աշխատանքները ուսումնական հաստատություններում>> մեթոդական ձեռնարկը` հոգեբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սեդրակ Սեդրակյանի, հոգեբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Անահիտ Ղազարոսյանի, հոգեբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Նաիրա Հակոբյանի հեղինակությամբ: 

   Ձեռնարկը նախատեսված է ուսումնական հաստատությունների հոգեբանների, մանկավարժների, սոցիալական աշխատողների, ուսանողների, ինչու չէ, նաև հոգեբանությամբ հետաքրքրվողների համար:

Դպրոցական հոգեբանը մեծ առաքելություն ունի . նրա աջակցությունն են ակնկալում թե ուսուցիչները, թե ծնողները, թե աշակերտները`յուրաքանչյուրն իր պահանջներով: Սակայն, գաղտնիք չէ, որ առկա տարաբնույթ խնդիրները լուծելու համար դեռևս չկան բավարար քանակով մասնագիտական, մեթոդական, ուսումնական ձեռնարկներ , որոնք կօգնեն դպրոցի հոգեբանին արդյունավետ կերպով կազմակերպելու աշխատանքը: Սույն ձեռնարկը նպատակ ունի լրացնելու այդ բացը:

Տպել
Яндекс.Метрика
Web hosting sponsored by