Ի գիտություն ՀՀ ոչ պետական բուհերի նախորդ տարիների շրջանավարտների
ՈՉ ՊԵՏԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԱԽՈՐԴ ՏԱՐԻՆԵՐԻ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՆՄՈՒՇԻ ԴԻՊԼՈՄ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՄՓՈՓԻՉ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Տես ավելին
Նորություններ >> Ընդունելության քննությունների այժմեական հիմնախնդիրների քննարկում համալսարանի ռեկտոր Սեդրակ Սեդրակյանի և Խ. Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի ուսումնական գծով պրոռեկտոր Մհեր Մելիք Բախշյանի հետ:

 

 

 

 

 

                 

Ընդունելության քննությունների այժմեական                                                     հիմնախնդիրների քննարկում

 

 


              <<Ուրարտու>>     համալսարանի ռեկտոր Սեդրակ Սեդրակյանի և Խ. Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի ուսումնական գծով պրոռեկտոր Մհեր Մելիք Բախշյանի հետ:
http://xosnak.am/?view=news&id=14637

 

 

Խ. Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի դիմորդների թիվն այս տարի չի նվազել, ավելին՝ որոշ չափով աճ է գրանցել` լրագրողների հետ այսօրվա հանդիպման ժամանակ վստահեցրել է համալսարանի ուսումնական գծով պրոռեկտոր Մհեր Մելիք-Բախշյանը՝ անդրադառնալով ուսումնական տարվա առանձնահատկություններին: Նրա փոխանցմամբ՝ ընդունվողների թվաքանակում նախորդ տարվա համեմատ փոփոխություն գրեթե չի արձանագրվել՝ նախորդ տարվա 1200-ի դիմաց այս տարի մանկավարժական համալսարան է ընդունվել 1180-դիմորդ: Այս առումով պատկերը չի փոխվել նաեւ մասնավոր բուհերում՝ «Ուրարտու» համալսարանի օրինակով վստահեցրել է ռեկտոր Սեդրակ Սեդրակյանը:

Մանկավարժական համալսարանում այս տարի ներդրվել է նոր մասնագիտություն՝ «Հասարակագիտություն»: Այս տարվանից 20 ուսանող կուսումնասիրի առարկան՝ հետագայում դպրոցներում «Հասարակագիտություն» դասավանդելու հեռանկարով:  «Մինչեւ այժմ նման մասնագետներ չէին պատրաստվում, այժմ այդ բացը լրացվում է»,- ասում է Խ. Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի ուսումնական գծով պրոռեկտոր Մհեր Մելիք-Բախշյանը։

Պրոռեկտորի փոխանցմամբ՝ որպես կանոն համալսարանում առավել պահանջված մասնագիտությունները հատուկ կրթության գծով են, որտեղ երբեք դիմորդների պակաս չի լինում: Փոխարենը, բավականին մտահոգիչ է դարձել բնագիտական առարկաների, հատկապես՝ «Ֆիզիկայի» եւ «Քիմիայի» նկատմամբ հետաքրքրության խիստ պակասը: «Ֆիզիկայի գծով չեն գալիս, քիմիայի գծով չեն գալիս եւ այստեղ պետք է մտածենք, թե ինչ է պետք անել՝ դիմորդներին շահագրգռելու, որ գան այս մասնագիտություններով սովորեն»։

Մնացած մասնագիտությունների խնդրով մանկավարժական համալսարանում, կարծես, գոհ են: Ուսումնական գծով պրոռեկտորն ասաց, թե դեմոգրաֆիկական խնդիրը հաշվի առնելով է դա ասում. շրջանավարտների թիվը դեռ հաջորդ տարի էլ իրեն զգացնել կտա:

Մասնավոր հատվածին՝ «Ուրարտու» համալսարանի օրինակով անդրադառնալով՝ ռեկտոր Սեդրակ Սեդրակյանն ասաց, թե ընդունելությունը նախորդ տարվա համեմատ չի փոխվել: Դժվարություններ իրենք նույնպես ունեն՝ կապված շրջանավարտների թվի հետ:

Բանախոսները նշեցին, որ ուսման վարձերը իրենց բուհերում չեն փոխվել: Մանկավարժական համալսարանում անվճար տեղերը, ինչպես նախորդ տարիներին, 95-ն է, որը բաշխվել է շուրջ 50 մասնագիտությունների համար: Մհեր Մելիք-Բախշյանը նաեւ նշեց, թե «Ֆիզիկա» եւ «Քիմա» մասնագիտությունների տարեկան ուսման վարձը 260 հազար դրամ է եւ չի կարծում, որ դա այնպիսի գումար է, որ հնարավոր լինի պատճառաբանել այս գծով սովորելու ցանկություն ունեցողների պակասը: Թե ի՞նչ է պետք անել այդ առումով՝ նա դժվարացավ ասել: Կարծիք հայտնեց, որ չկա վատ ուսանող, այլ՝ կա վատ դասախոս: Վստահեցրեց, որ մանկավարժական համալսարանը լավագույն մասնագետներին է փորձում հրավիրել դասավանդելու իրենց բուհում:

Մանկավարժականի պրոռեկտորը կարծում է, որ իրենց շրջանավարտները մրցունակ կլինեն եւ կկարողանան միանգամից մտնել դպրոց ու վստահ դասավանդել, քանի որ դրան հասնելու համար բուհում ավելացրել են պրակտիկայի ժամաքանակը:

 

Ոլորտի ներկայացուցիչները կարծիք հայտնեցին, որ մրցունակ լինելու համար շատ բան կախված է նրանից, որ դիմորդները մասնագիտական ճիշտ կողմնորոշում ստանան հենց դպրոցից եւ մասնագիտություն ընտրեն ոչ թե «մոդային» տուրք տալով, այլ՝ իրական նախասիրություններից ելնելով: Այս առումով նրանք ողջունեցին ԿԳ նախարարի՝  12-ամյա կրթության համակարգում կատարած վերջին բարեփոխումները: 

 

                                  

 

 

 

 

 

 

 

Տպել
Яндекс.Метрика
Web hosting sponsored by