Նորություններ >> Երեւանում այսուհետ կգործի սուիցիդների կանխարգելման եւ վերլուծությունների «Անտիսուիցիդ» կենտրոնը։ համալսարանի ռեկտոր Սեդրակ Սեդրակյանը նույնպես ներկա է գտնվել կենտրոնի բացման արարողությանը...

 

 

 

 

 

  

Երեւանում բացվեց սուիցիդների կանխարգելման «Անտիսուիցիդ» կենտրոնը


Երեւանում այսուհետ կգործի  սուիցիդների կանխարգելման եւ վերլուծությունների «Անտիսուիցիդ» կենտրոնը։ Այս մասին սեպտեմբերի 9–ին Հոգեսոցիալական կարգավորման կենտրոնի միամյակի ժամանակ հայտնեց հոգեբան Լիլիթ Բաղդասարյանը։

Ըստ նրա, կենտրոնը շատ կարեւոր է Հայաստանի համար, որովհետեւ, ինչպես ցույց են տալիս հետազոտությունները, իրականում կարելի է կանխարգելել սուիցիդների մեծամասնությունը, եւ այդ կանխարգելումը միանշանակ կախված է հոգեկան առողջության պահպանումից։

«Այսօրվանից կարող ենք համարել «Անտիսուիցիդ» կենտրոնը բացված», – ասաց նա, եւ ներկայացրեց կենտրոնի առաջին քայլերը.

  1. Ռիսկի խմբերի հետ աշխատող մասնագետների վերապատրաստում;
  2. Աշխատանքը ԶԼՄ–ների հետ;
  3. Սուիցիդի դեպքերի վերաբերյալ տեղեկատվության հավաքագրում եւ վերլուծություն;
  4. Սուիցիդի դեպքերի կանխարգելում համապատասխան հոգեբանական, սոցիալական, տեղեկատվական գործունեության իրականացման միջոցով;
  5. Սուիցիդի փորձ կատարած անձանց համալիր աջակցություն հոգեբանի, հոգեբույժի եւ սոցիալական աշխատողի միջամտությամբ;
  6. Սուիցիդի փորձ կատարած անձանց ընտանիքների հետ հոգեբանական տեղեկատվական աշխատանք;
  7. Ռիսկի խմբերի (հարբեցողների, թմրամոլների, նորակոչիկների եւ այլն) հետ տեղեկատվական եւ հոգեբանական աշխատանք։

Լիլիթ Բաղդասարյանը նաեւ տեղեկացրեց, որ  Հոգեսոցիալական կարգավորման կենտրոնին կից «Անտիսուիցիդ» կենտրոնից բացի կգործի այսպես կոչված Recovery College–ը, որը ինչպես մասնագիտական գիտելիքի փոխանցման, այնպես էլ հոգեբանական աջակցության ցուցադրման նոր ձեւ է հանդիսանում։ «Այս քոլեջում դասավանդելու են ինչպես հոգեկան առողջության ոլորտի որակյալ մասնագետները, այնպես էլ այն անձինք, որոնք ունեցել են հոգեկան առողջության խնդիրներ եւ ունեցել են այդ խնդիրները հաղթահարելու հաջող փորձ։ Քոլեջի ունկընդիրներ կարող են լինել եւ հոգեկան առողջության ոլորտի մասնագետներն ու ուսանողները, այնպես էլ խնդիրներ ունեցող մարդիկ եւ նրանց ընտանիքի անդամները», – ասաց նա։

Տպել
Яндекс.Метрика
Web hosting sponsored by