Ի գիտություն ՀՀ ոչ պետական բուհերի նախորդ տարիների շրջանավարտների
ՈՉ ՊԵՏԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԱԽՈՐԴ ՏԱՐԻՆԵՐԻ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՆՄՈՒՇԻ ԴԻՊԼՈՄ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՄՓՈՓԻՉ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Տես ավելին
Նորություններ >> Բաց դաս Ազգային ժողովում Ուրարտու համալսարանի ուսանողների և դասախոսական կազմի հետ

Բաց դաս Ազգային ժողովում Ուրարտու համալսարանի ուսանողների և դասախոսական կազմի հետ

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը նոյեմբերի 15-ին հանդիպել է Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի եւ «Ուրարտու» համալսարանի հոգեբանության եւ հեռուստալրագրության ֆակուլտետի դասախոսների ու ուսանողների հետ: Ողջունելով հյուրերին խորհրդարանում՝ Էդուարդ Շարմազանովը կարեւորել է ուսանողների հետ հանդիպման այս ձեւաչափը, որով հնարավորություն է ընձեռվում տեղեկանալ նոր սերնդի ներկայացուցիչներին հուզող հարցերին ու տալ սպառիչ պատասխաններ: Պարոն Շարմազանովը ներկայացրել է օրենսդիր մարմնի աշխատանքը, անդրադարձել այժմ խորհրդարանում քննարկվող «Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծին: Հանդիպումն այնուհետեւ ընթացել է հարցուպատասխանի շրջանակում, որի ընթացքում քննարկվել են ուսանողներին մտահոգող տարաբնույթ հարցեր, որոնք առնչվում էին կրթությանը, աշխատաշուկայի պահանջներին, արտագաղթին, այսօր երկրորդ ընթերցմամբ ընդունված «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագծին: ՀՀ ԱԺ փոխնախագահը, պատասխանելով ուսանողների հարցերին, նշել է, որ այսօր կրթությունը մեր երկրում ավելի բարձր մակարդակի վրա է, քան խորհրդային տարիներին է եղել, քանի որ տեղեկատվական հոսքերն առավել շատ են: Ի պատասխան աշխատաշուկային ու արտագաղթին վերաբերող ուսանողների մտահոգությանը՝ Էդուարդ Շարմազանովը հորդորել է լավ սովորել եւ լինել մրցունակ, սիրել հայրենիքը եւ չհիասթափվել ոչնչից: «Հաջողության հասնելու համար ձգտում է պետք, եւ յուրաքանչյուր մարդ ինքն է իր կյանքի դարբինը»,-ասել է Էդուարդ Շարմազանովը: Այցելուները շրջել են խորհրդարանի շենքում, հետեւել նիստերի աշխատանքին: Հանդիպումն ավարտվել է ավանդական համատեղ լուսանկարով: http://parliament.am/news.php…

Տպել
Яндекс.Метрика
Web hosting sponsored by