«Ուրարտու» համալսարանի ռեկտոր, հոգ. գիտ. դոկտոր,պրոֆեսոր Սեդրակ Աղասու Սեդրակյանը պարգևատրվեց Ֆրիտյոֆ Նանսենի ոսկյա հուշամեդալով:

Մանկավարժական գործունեության 40 ամյակի առթիվ, հասարակական , քաղաքական, մարդասիրական սկզբունքների հաստատման և հայոց ցեղասպանության դատապարտման ուղղությամբ ծավալած գոործունեության համար «Ուրարտու» համալսարանի ռեկտոր , հոգ. գիտ. դոկտոր,պրոֆեսոր Սեդրակ Աղասու Սեդրակյանն իր ծննդյան 65ամյակին պարգևատրվեց մեծ մարդասեր, խաղաղության նոբելյան մրցանակի դափնեկիր Ֆրիտյոֆ Նանսենի ոսկյա հուշամեդալով: 
Մրցանակը հանձնեց անձամբ Ֆրիտյոֆ Նանսենի հիմնադրամի հիմնադիր նախագահ Ֆելիքս Բախչինյանը:
Իրենց բարեմաղթանքներն ու շնորհավորական խոսքը ուղղեցին պրն. Սեդրակյանին բուհի դասախոսական անձնակազմն ու համալսարանականները: